Մեր մասին

«ԵՂՎԱՐԴԻ ՆԵԿՏԱՐ»

ՄԵՂՎԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ԵՂՎԱՐԴԻ ՆԵԿՏԱՐ» մասնագիտացված կազմակերպությունը Հայաստանի ամենախոշոր մեղվաբուծական տնտեսություններից մեկն է: Այն հայտնի է որպես ավանդական տնտեսություն: Հայտնի է նաև ժամանակակից արտադրական առանձնահատկություններով: Ունի ամենամյա դինամիկ զարգացում և լուրջ հեռանկար:

Կազմակերպությունն իր բանիմաց և հոգատար մասնագետների շնորհիվ տալիս է բարձրորակ, էկոլոգիապես մաքուր մեղր, որի պահանջարկն ունեն Հայաստանի և արտասահմանյան շատ կազմակերպություններ: Մեղվատնտեսությունը տարվա ընթացքում տեղափոխվում է Հայաստանի տարբեր վայրեր և մեղուն բերքը մշակում է տարբեր բնակավայրերի ծաղկատեսակներից ու ծառատեսակներից վերցրած նեկտարից:

Գիտական հետազոտությունների արդյունքներով «Եղվարդի նեկտար» կազմակերպության մեղրի որակական հատկություններն ամենաբարձրն են Հայաստանում: Հայաստանի մեղրը, ըստ միջազգային ցուցանիշների, առաջնային տեղ է զբաղեցնում աշխարհում արտադրվող մեղրատեսակների ցանկում:

Առողջ ու ակտիվ մեղվաընտանիքներով,  էկոլոգիապես մաքուր, որակապես բարձր տնտեսություն ունեցող այս կազմակերպությունն ունի բազմատեսակ արտադրություն: Այն, որպես գյուղատնտեսական նշանակության արտադրող ընկերություն, իր արտադրանքը տեխնոլոգիապես վերամշակում և վերածում է արտադրատեսակների:

Ընկերությունը բազմաթիվ արտադրատեսակների շարքում կարևորում է ծաղկա-նեկտարային և ընդեղենով տարատեսակները, որոնք են.

Ա.  Ծաղկա-նեկտարային.

  1. Մեղր Բնական Ծաղկային
  2. Մեղր Մեղրամոմով
  3. Մեղր Սերեկով
  4. Մեղր Պերգայով
  5. Մեղր Ծաղկափոշով
  6. Մեղր Ակնամոմով
  7. Մեղր Մեղվի Մայրակաթով
  8. Մեղր Մեղվի Բոռակաթով
  9. Մեղր Մայիսյան կամ ձագի մեղր

Բ.  Ընդեղենով.

  1. Մեղր Ընկույզով
  2. Մեղր Նուշով
  3. Մեղր Պնդուկով
  4. Մեղր Ծիրանի Կորիզով
  5. Մեղր Գետնանուշով

13 անվանում 43 տեսականիով 7 քաշ/չափ և էլի ուրիշ առողջարար-սննդային արտադրատեսակներ:

Առանձնահատուկ հետաքրքրություն ունեն ընկերության «էքսկլյուզիվ ապրանքատեսակներ» հանդիսացող.

  1. մեղրի տակառիկներ
  2. քառանկյուն շրջանակներ
  3. վեցանկյուն շրջանակներ
  4. «դիպլոմատով» մեղր
  5. ճանապարհորդական մեղր

և այլ հետաքրքիր արտադրատեսակները:

Ընկերությունն ունի մեղրի օղու արտադրություն (բուժական-առողջարարական նշանակություն ունեցող), որը տարածական բարձր հետաքրքրություններ է առաջ բերել:

Նախատեսվում է արտադրել մեղրի օղու հետևյալ տարատեսակները.

  1. զուտ մեղրի օղի
  2. մեղրով չիչխանի օղի
  3. մեղրով սերկևիլի օղի
  4. մեղրով սալորի օղի
  5. մեղրով ծիրանի օղի
  6. մեղրով դեղձի օղի
  7. մեղրով տանձի օղի

Ընկերությունը նախաձեռնել է նաև նորագույն հոսքագծային արտադրություն, որը ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներով կազմակերպում է մայրակաթի արտադրության բազմատեսակ և բազմանշանակ առողջարարական նշանակություն ունեցող տեսականիների թողարկում: Այդ շարքում առանձնանում են հետևյալ.

  1. բնածին մայրակաթ և բոռակաթ
  2. մայրակաթի և բոռակաթի հումքով դեղահաբերի և կապսուլաների տեսքով

    արտադրական տեսականի

  1. մայրակաթի ու բոռակաթի պարունակությամբ քսուքների տեսականի
  2. մայրակաթով ու բոռակաթով թուրմերի տեսականի
  3. մայրակաթ և բոռակաթ` մեղրամոմով և ակնամոմով

տարատեսակները:

Շուտով նախատեսվում է գործարքել դեղահաբային ու կապսուլային եղանակով բուժական միջոցների արտադրությունը:

Նախատեսված արտադրատեսակներից զատ, կարևոր նշանակություն ունի նաև տուփային եղանակով սննդային տեսականին. Օրինակ 15 գրամ (փոքրերի համար) և 20 գրամ (մեծերի համար), պարունակություն ունեցող փաթեթները («պակետ»), որոնց օգտագործումը ևս, առանձնահատուկ նշանակություն ունի:

Ընկերության բոլոր արտադրատեսակներն արդեն հայտնի են իրենց առողջարարական ու բուժական առանձնահատկություններով:

Ընկերությունն ունի և շարունակում է ձեռք բերել GMP միջազգային պահանջներին բավարարող լաբորատոր-տեխնիկական միջոցներ, համապատասխան շենք, շինություններ, տեխնիկական և այլ միջոցներ: