Մեղրի մասին

[vc_row][vc_column][vc_column_text]

ՄԵՂՐԻ՝ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԵՎ  ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՂՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

«Մեղրը

հզոր բուժկանխարգելիչ,

առողջարար միջոցների

մի ամբողջ զինանոց է»

Հիպոկրատ

 

 Մեղրը բացառիկ կարևոր սննդամթերք և դեղամիջոց է: Այն սննդամթերքներից միակն է, որ մարդու օրգանիզմում ներծծվում է առանց մնացորդի, արյան շրջանառությանը հաղորդելով կայուն, բնական ռիթմ: Մեղր ընդունելիս օրգանիզմը (հատկապես երեխաների) ստանում է մկանային ամրություն, մարմինը թեթևանում է ու դառնում ճկուն, նյարդերը հանգստանում են, թարմանում: Մեղրը բարձրացնում է մարդու տրամադրությունը, լայնացնում մտահորիզոնը, քնից առաջ ընդունելիս, բերում է խաղաղ քուն:

Մեղրարտադրության և բարձրորակ մեղր ստանալու գործում, համաշխարհային պրակտիկայում, առանձնահատուկ կարևոր տեղ և դեր ունի հայկական մեղրը:

Մասնագետների կարծիքով (այդ թվում միջազգային նշանակության մասնագետների), հայկական մեղրը շնորհիվ Հայաստանի բնակլիմայական պայմանների, ունի յուրահատուկ առավելություններ: Հայկական մեղրի բարձր որակական հատկանիշները բացատրվում են բնատարածքի բուսականության բազմապիսիության, ռելիեֆի բնույթով, կլիմայի բազմազանությամբ, ջրի, բնակլիմայական, աշխարհագրական և այլ առանձնահատկություններով: Հայկական մեղրը արդյունք է 700-ից ավելի ծաղկատեսակների և ավելի քան 300 ծառատեսակների, որոնցից մեղուն նեկտար և ծաղկափոշի է վերցնում ու մշակում…

Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները` հատկապես ծաղկատեսակներն ու ծառատեսակները շատ բարենպաստ են մեղուների բազմացման, առատ ու բարձրորակ մեղր ստանալու համար: Բուսականությունը բազմազան է: Հիմնականում անտառային, ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսականություն է: Շատ տեղ են գրավում այսպես կոչված ծաղկեգորգերը` բազմագույն նեկտարատու ծաղիկներով:

[/vc_column_text][/vc_column][/vc_row]